Շրի Լանկայում իշամեղուների հարձակման հետեւանքով առնվազն 17 մարդ է տուժել, այդ թվում՝ 12 օտարերկրացի զբոսաշրջիկ: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, իշամեղուները մարդկանց վրա հարձակվել են զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող Սիգիրիա բարձրավանդակում, որը տեղակայված է երկրի կենտրոնական հատվածում:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ տուժածներին մոտակա հիվանդանոցներում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: Այս ամսվա ընթացքում եւս 57 մարդ է տուժել իշամեղուների հարձակման հետեւանքով: