Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Թայթուսվիլ քաղաքի բուժկենտրոնում հանցագործը կրակել է հիվանդների ուղղությամբ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկու մարդ է զոհվել, հանցագործը ձերբակալված է:

Ոստիկանությունը բուժկենտրոնում հրաձգության մասին հաղորդում է ստացել կեսգիշերն անց:

Հարձակվողի շարժառիթը հայտնի չէ, նրա անունը չի հրապարակվում: Հանցագործության զոհ են դարձել հիվանդանոցի աշխատակցուհին եւ տարեց հիվանդ կին: