ԱՄՆ-ն Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին պաշտոնական հարցում չի ստացել: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Նա անհիմն է կոչել Գյուլենին թաքցնելու մասին Թուրքիայի նախագահի մեղադրանքները: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել Գյուլենի արտահանձնման հարցը, սակայն դեռեւս պաշտոնական հարցման է սպասում:
«Ես Թուրքիայի ԱԳ նախարարին հստակ հասկացրեցի, որ ԱՄՆ-ն որեւէ մեկին չի թաքցնում: Մենք արտահանձնման մասին պաշտոնական հարցում չենք ստացել, մենք միշտ ասում ենք՝ մեզ ապացույցներ ներկայացրեք: Մեզ ամուր իրավական հիմք է անհրաժեշտ, որը համապատասխանում է արտահանձնման ստանդարտին, որպեսզի մեր դատարանները կարողանան հաստատել այդ հարցումը:
Կարծում ենք, որ ամերիկյան կողմին միջամտության մեջ մեղադրելը պարզապես անպատասխանատու քայլ է, երբ մենք պարզապես հարցման ենք սպասում: Մենք պատրաստ ենք գործել, եթե այն համապատասխանի իրավական ստանդարտին»,- ասել է Քերրին:





























