Թուրքիան Ինջիրլիքի ռազմաբազան կրկին բացել է ԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցող Միացյալ Նահանգների օդանավերի համար: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտոգոնի հաղորդագրությունը:

Պենտագոնում նշել են, որ թուրք դաշնակիցների հետ սերտ համակարգման աշխատանքներից հետո նրանք կրկին բացել են իրենց օդային տարածքը ռազմական օդանավերի համար:

Արդյունքում Թուրքիայի բոլոր բազաներում կոալիցիայի օդային գործողությունները վերականգնվել են: