ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում ոստիկանների վրա հարձակումները: Իր հայտարարությունում նա նշել է, որ դա վախկոտ հարձակում էր նրանց վրա, ովքեր ամեն օր կյանքը վտանգելով են իրենց գործն անում:
Օբաման նշել է, որ դա հարձակում է օրենքի գերակայության եւ քաղաքակիրթ հանրության դեմ, եւ դրանք պետք է կանխվեն:
Հարձակման շարժաթիռները դեռեւս հայտնի չեն, սակայն, ըստ Օբամայի, իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ բռնությունը արդարացում չունի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաթոն Ռուժում հրաձգության հետեւանքով 3 ոստիկան է զոհվել, եւս 4 վիրավոր կա: Սպանվել է նաեւ հրաձիգը: Կատարվածի պատճառները հայտնի չեն:





























