ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջիմ Կոստան հուլիսի 18-ին քառօրյա այցով Հայաստան կժամանի:
Տարիներ շարունակ Կոստան զբաղվում է Ամերիկայի հայ համայնքին հետաքրքրող հարցերով: Այս մասին գրում է ABC30.com-ը:
Նրա խոսքով՝ այցի ընթացքում հույս ունի ներդրում ունենալ խաղաղության հաստատման գործում: «Ես հանդիպումներ եմ ունենալու Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի անդամների հետ՝ հասկանալու համար, թե մենք ԱՄՆ-ում ինչպես կարող ենք նպաստել բանակցությունների հաջող ավարտին»,- հայտարարել է նա:
Այցի ընթացքում Ջիմ Կոստան կլինի նաեւ Հայաստանի մարզերում:





























