Ալմաթիի ներքին գործերի վարչության շենքի մոտ փոխհրաձգություն է եղել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղազախստանի ՆԳՆ-ում գործակալության աղբյուրները:
Սոցցանցերի օգտատերերի վկայություններով «սեւ հագուստով անհայտ մեկը ինքնաձիգից կրակել է ոստիկանների ուղղությամբ, փորձել է մեքենան կանգնեցնել, իսկ հետո վազել է արեւելյան ուղղությամբ»:
Ոստիկանության բաժանմունքը, նաեւ Ազգային անվտանգության հանձնաժողովի բաժնի շենքը շղթայված են: Հայտնում են, որ այն վայր, որտեղից կրակոցներ են լսվել, շտապ օգնության մեքենա է ժամանել: Չհաստատված տվյալներով երկու մարդ է տուժել:





























