ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բաթոն-Ռուժ քաղաքում ոստիկանների ուղղությամբ կրակ բացած Գեյվին Լոնգը ծառայել է երկրի ծովային հետեւակում, հաղորդում է Reuters-ը:
Հրաձգության հետեւանքով Բաթոն-Ռուժում սպանվել է 3 ոստիկան, եւս երեքը վիրավորվել են: Չարագործը սպանվել է փոխհրաձգության ժամանակ: Նա 29-ամյա սեւամորթ է, Միսսուրի նահանգի բնակիչ:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, Լոնգը զինվորական ծառայության է անցել 2005-ին, իսկ 2008-2009 թվականներին մոտ 6 ամիս անցկացրել է Իրաքում: Լոնգը ազատվել է բանակից 201-ին՝ դրական բնութագրով:
Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ հաստատված չէ:
Նշենք, որ հուլիսի 6-ին Բաթոն-Ռուժում երկու սպիտակամորթ ոստիկաններ գնդակահարել են սեւամրթ տղամարդու: Տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութերը հայտնվել են համացանցում, որտեղերեւում է, որ իրավապահները գետնին են տապալում սեւամորթ տղամարդուն, որից հետո սպաներից մեկը պաստացի դիմահար կրակոց է արձակում նրա վրա:
Այդ միջադեպից հետո շատ ամերիկյան քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Դալլասում անկարգությունների ժամանակ սպանվել է 5 ոստիկան:





























