Ալմաթիում հրաձգության ժամանակ երկու ոստիկան է սպանվել: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ուժային կառույցների աղբյուրի տվյալներով՝ քաղաքի կենտրոնում անհայտ անձանց զինված հարձակման հետեւանքով մի քանի ոստիկան է տուժել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողները մի քանիսն եղել: Նրանցից առնվազն մեկը ձերբակալված է:

Նա նաեւ հայտարարել է, որ հրաձգություն է տեղի ունեցել քաղաքի մի քանի շրջաններում: