Ալմաթիում հրաձգությունից հետո 7 ոստիկան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է Tengrinews.kz–ը։

«Շտապ օգնության հիվանդանոցը զինված հսկողության տակ է վերցվել։ Հաղորդվում է, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր ու տուժածներ  չկան»,– ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ալմաթիում ներքին գործերի վարչության շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Սոցցանցերի օգտատերերի վկայությամբ՝ «սեւ հագուստով անհայտ անձը կրակ է արձակել ոստիկանության ուղղությամբ, փորձել մեքենա կանգնեցնել, իսկ հետո փախել արեւելյան ուղղությամբ»:

Հրաձգությունից սպանվել է 2 ոստիկան, մի քանիսը վիրավորվել են։