Ալմաթիում հարձակման ժամանակ զոհվել է երեք ոստիկան ու մեկ խաղաղ բնակիչ, հայտնում է Tengrinews–ը, վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Փախուստի փորձի ժամանակ անհայտ տղամարդը գողացել է քաղաքի բնակչի մարդատար մեքենան, վարորդին հասցնելով հրազենային վիրավորում, ինչի հետեւանքով նա մահացել է:

«Ստացված վիրավորումներից զոհվել են նաեւ երեք ոստիկաններ»,- հավելել են մամուլի ծառայությունից:

Գերատեսչության տվյալներով ժամը 11:00-ին Ալմաթիի ոստիկանության վարչություն ներխուժելու փորձի ժամանակ վիրավորվել է հերթապահ ոստիկանը, անհայտ հանցագործը վերցրել է նրա զենքն ու թաքնվել:

Հանցագործին փորձել են ձերբակալել, առնվազն չորս ոստիկան է տուժել նրանց կալանավորելու փորձի ժամանակ: Ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո կասկածյալին ձերբակալել են, նրա անձը պարզվել է, նշել են նախարարությունից: