Եվրամիությունն ու Սերբիան կառույցին այդ երկրի անդամակցության շուրջ բանակցություններում երկու նոր գլուխ են բացել:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ պաշտոնական արարողությանը ԵՄ-ն ներկայացրել են կառույցում նախագահող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Մայչակն ու ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերի եվրահանձնակատար Յոհաննես Խանը: Սերբական կողմից արարողությանը մասնակցել են վարչապետ Ալեքսանդեր Վուչիչը եւ ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը:

Խանի խոսքով՝ Սերբիան եւ ԵՄ-ն սկսել են առանցքային բանակցությունները 23-րդ գլխի շուրջ, այն է՝ դատական համակարգ եւ հիմնարար իրավունքներ, ինչպես նաեւ 24-րդ գլխի, այն է՝ արդարադատություն, ազատություն եւ անվտանգություն:

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը ժամանակային սահմանափակում չի նախատեսում. երկրներն ընդունվում են բարեփոխումների հարցում ձեռք բերած արդյունքների հիման վրա: Ըստ նրա, ԵՄ-ին անդամակցության հարցում Սերբիայի հետ բանակցությունների առանցքային տարրը Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորումն է: