WikiLeaks պորտալը արգելափակվել է Թուրքիայի տարածքում: Այս մասին հայտնում է ինտերնետային ռեսուրսի թվիթերը: 
Նշում են, որ մուտքը կայք արգելափակվել է վարչական միջոցառումներով: 
Ավելի վաղ հայտնել էին, որ WikiLeaks–ը հրապարակել է Թուրքիայի իշխող կուսակցության գրեթե 300 հազար նամակ: 
Թուրքիայի մի խումբ զինվորկաններ փորձել են ռազմական հեղաշրջում կատարել հուլիսի 16-ի գիշերը: Առավոտյան զինվորականները սկսել են հանձնվել ոստիկանների, նաեւ եղել են բարձրաստիճան զինվորականների զանգվածային ձերբակալություններ, որոնց մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ, հայտնում է Gazeta–ն: