Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուշադիր հետեւում է Երեւանի Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այս պահի դրությամբ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են մի շարք ահազանգեր: Այդ ահազանգերի կապակցությամբ արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխն միջոցներ:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով խաղաղ հավաքի ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավաքի խաղաղ բնույթը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի խաղաղ բնույթը վտանգելուն: