Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱԳ նախարարին հանձնարարել է կապ հաստատել Եվրամիությունից գործընկերների հետ, որպեսզի հնարավոր լինի նրանց փորձագետներին հրավիրել՝ մասնակցելու լրագրող Պավել Շերեմետի սպանության հետաքննությանը: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ուժային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Պորոշենկոն հաղորդել է, որ օգնություն է խնդրել միջազգային գործընկերներից եւ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության հետ քննարկել քննչական խմբում ՀԴԲ-ի փորձագետների ներառելու հարցը, որոնք պայթուցիկ տեխնիկայի հետազոտության եզակի մեթոդներ ունեն:

Նա ընդգծել է, որ հետաքննությունը պետք է առավելագույնս թափանցիկ անցկացվի:

Հիշեցնենք, որ լրագրող Պավել Շերեմետը զոհվել է Կիեւի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: