Ավստրիայի իշխանությունները Թուրքիայի դեսպանից բացատրություններ են պահանջել Վիեննայում ի աջակցություն Թուրքիայի նախագահ Էրդողանի կայացած ցույցի կապակցությամբ։ Այս մասին ասել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը, փոխանցում է BBC–ն։
Նախարարը ORF ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ դեսպանը պետք է բացատրություններ տա, թե արդյոք Ստամբուլը Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո բազմահազարանոց բողոքի ցույցի կոչ է արել Ավստրիայի մայրաքաղաքում։

«Մենք վկայություններ ունենք, որ ի աջակցություն Էրդողանի կայացած ցույցերը, որոնք ընթացել են Վիեննայում, կազմակերպված են եղել Թուրքիայից... իհարկե, դա բացարձակապես անընդունելի է, եւ մենք ուզում ենք մեր բողոքը հայտնել»,– ասե է Քուրցը։