Թուրքիայի իշխանությունների գործողությունները պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո լուրջ մտահոգության առիթ են տալիս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ում։ Այս մասին հայտնել է գրասենյակի տնօրեն Միքայել Լինքը։ Վերջինիս խոսքով՝ երկրի նախագահ Թայիփ էլդողանի կողմից հայտարարված արտակարգ դրությունը չպետք է օրինականացնի գործադրվող անհամաչափ միջոցները, փոխանցում է ՏԱՍԱՍ–ը։
«Մահապատժի հնարավոր սահմանման մասին իշխանությունների խոսակցությունները, ինչպես նաեւ հազարավոր դատավորների մասսայական պաշտոնանկությունը ակնհայտորեն բոլոր գոյություն ունեցող իրավական նորմերից դուրս են»,- ընդգծել է Լինքը։ Նա նաեւ նշել է, որ զանգվածային կալանքների ալիքը լուրջ մտահոգության առիթ են տալիս Թուրքիայի իշխանությունների կողմից օրենքի գերակայության եւ դատական համակարգի անկախության ապահովման կապակցությամբ։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի խոսքով՝ ժողովրդավար ընտրված առաջնորդների տապալման ցանկացած փորձ անթույլատրելի է եւ ենթակա դատապարտման։ «Մինչդեռ Թուրքիայի կառավարության կողմից, այս հակասահմանադրական իրադրությանը ի պատասխան գործադրված միջոցները չպետք է անցնեն սահմանադրության եւ մարդու իրավունքի ոլորտում միջազգային պարտավորությունների սահմանները»,- հավելել է նա։
Լինքը դիմել է նաեւ Թուրքիայի իշխանություններին՝ հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ կասկածվող մարդկանց հանդեպ արդար դատական գործընթաց ապահովելու կոչով, ինչպես նաեւ խոստացել է, որ գրասենյակը պատրաստ է հետեւել դատալսումների ընթացքին, եթե Անկարան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համապատասխան հրավեր ուղարկի։





























