Ավստրալիացի Դեվիդ Բերրին համեմատել է աշխարհի բոլոր երկրների տարածքները ու պարզել , որ ամենաուղղանկյուն երկիրը Եգիպտոսն է: Այս մասին նա պատմել է իր բլոգում, փոխանցում է Lenta–ն:
Վիճակագրության մասնագետը հատուկ բանաձեւի միջոցով է գտել կատարյալ ուղղանկյունուն ձեւով ամենամոտ երկրները: Նա ուղղանկյունությունը համարել է երկրի ուրվագծերի առավելագույն համադրությունը էկվիդիստանտային պրոյեկցիայով հաշվարկված զուգահեռագծի հետ:
Բերրին նախազգուշացնում է , որ ոչ բոլոր դեպքերում է իր ալգորիթմը հավաստի արդյունք տալիս: Մանավանդ խոսքը կղզի պետությունների մասին է, ինչը բացատրվում է նրա գործածած քարտեզի ոչ մեծ մասշտաբով:
Առաջին եռյակը բավականին անսպասելի էր՝ Եգիպտոս, Վատիկան ու Սինթ Մարտեն ( կղզի պետություն): Ուշագրավ է , որ առաջին քսանյակում են ոչ միայն այն երկրները, որոնց տարածքում աննապատներ կան եւ նախկին գաղութ-պետություննները, քանի որ դրանց սահմանները բառացիորեն «քանոնով են գծված», այլեւ Մակեդոնիան, Լեհաստանը ու Թուրքիան:





























