Փարիզում հակաահաբեկչական գործողության շրջանակներում 20 մարդ է կալանավորվել, հայտնում է Express–ը։ Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Արանժետեյի շրջանում։
Ոստիկանությունից հայտնել են, որ գործողությունն անմիջական կապ չի ունեցել հուլիսի 14-ին Նիսի ահաբեկչության հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Նիսում Բաստիլի գրավման օրվա միջոցառումների ժամանակ ահաբեկչությունից զոհվել էր 84 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։





























