ԱՄՆ-ը եւ Թուրքիան հաստատել են երկու երկրների ռազմավարական համագործակցության կարեւորությունը: Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հեռախոսազրույցի ժամանակ կողմերը հաստատել են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական հարաբերությունների կարեւորությունը»:

ԱՄՆ փոխնախագահը կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է պետական հեղաշրջման փորձն ընդդեմ Թուրքիայի ժողովրդավարական ընտրված կառավարության դեմ: Բայդենը նաեւ աջակցություն է հայտնել թուրքական ժողովրդավարությանը եւ բարձր գնահատել թուրք ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական ինստիտուտներին:

ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել այնպիսի հետաքննություն իրականացնել, որը կամրապնդի ժողովրդի վստահությունը ինստիտուտների եւ օրենքի գերակայության նկատմամբ, նաեւ առաջարկել է ցանկացած անհրաժեշտ օգնություն ԱՄՆ կողմից, ներառյալ համագործակցությունն ամերիկյան իրավաբան փորձագետների հետ:

ԱՄՆ փոխնախագահը եւ Թուրքիայի վարչապետը քննարկել են նաեւ ԻՊ-ի դեմ պայքար մղող կոալիցիայի շրջանակում երկու երկրների համագործակցության ընդլայնման հետագա ուղիները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: