Մերձավոր արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում անգրագետ քաղաքականությունը հանգեցրել է այդ տարածաշրջանում ներկա հետեւանքներին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով, այն ինչ կատարվում է Մերձավոր արեւելքում, Աֆրիկայի հյուսիսում ՝ իրավիճակի նկատմամբ շատ անգրագետ ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցման անմիջական հետեւանքն է: «Իրենց գերակայությունը պահպանելու ձգտումով մեր արեւմտյան գործընկերները գործել են սպասքի կրպակ մտած փղի նման: Իրաքում կեղծ պատրվակով տապալել են ռեժիմը»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: