Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում կարող է օպերատիվ կերպով ավելացնել իր զինվորականների կոնտինգենտը Սիրիայում, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, երբ կայացվում էր Սիրիայում ռուսական ավիացիոն կոնտինգենտի կրճատման մասին որոշումը «դուք հիշում եք, որ թե մեր նախագահը, թե զինվորականները հայտարարեցին, որ ժամանակավոր ենթակառուցվածքն այնտեղ է մնում, ու անհրաժեշտության դեպքում կոնտինգենտը կարող է շատ օպերատիվ կերպով ավելացվել»:
Նա նաեւ նշել է, որ հարցը դեռ հրատապ չէ: «Այս հարցը արդեն զինվորականներին է պետք ուղղել, նման պոտենցիալ հնարավորություն նախագահը վաղուց է արձանագրել»,- հավելել է Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























