Աղբահորը, որը Չինաստանի հյուսիս- արևմուտքում հայտնաբերել էին հնագետները, առաջին ապացույցն է դարձել, որ Մեծ մետաքսի ճանապարհով ճանապարհորդող վաճառականներն են պատասխանատու Եվրասիայում ծանր հիվանդությունների տարածման համար: Բացահայտման մասին հայտնում է Journal of Archaeological Science: Reports ամսագիրը, փոխանցում է «Լենտա»–ն։
Քեմբրիջի համալսարանի գիտնականները մանրադիտակով ուսումնասիրել են կղանքի մնացորդները, որոնք պահպանվել են փայտե ձողիկների վրա (այս օբյեկտներն հնում կատարել են զուգարանի թղթի դեր)։ Փայտիկները հանվել են զուգարանից, որն օգտագործվել էր մ. թ. ա. 111 թվականից մինչև մ.թ. 109 թվականը։ Նմուշներում հայտնաբերվել են չորս տեսակի հելմինթների ձվեր՝ ասկարիդի, մազագլուխ ճիճվի, խոզի երիզորդ և Clonorchis sinensis կոչվող կլոնորխոզի։





























