Թուրքիայի Քուշադասը հանգստավայրային քաղաքում զոհվել է մեկ մարդ եւ վիրավորվել 4-ը այն բանից հետո, երբ մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, հայտնում է Hürriyet–ը։

Ըստ առկա տվյալների՝ 84-ամյա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը եւ դուրս եկել ճանապարհից։ Միջադեպի հետեւանքով մեքենան հայտնվել է ծովի մեջ։ Տուժածները հոսպիտալացվել են։