Ռուս զինվորականները Լաթաքիա են հասցրել մոտ 1,5 տոննա հումանիտար օգնություն՝ սիրիացի զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին եւ քաղաքի ռուսախոս բնակիչներին: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սիրիացի զոհված կամ վիրավոր զինվորականների ընտանիքները, ինչպես նաեւ Լաթաքիայի ռուսախոս բնակիչները ստացել են ձկան եւ մսի պահածոներ, մակարոնեղեն, շաքար, թեյ: Երեխաներին ուսումնական տարվա առթիվ նվերներ են տվել:





























