«ԷկոԼուրը» լուսանկարներ է ստացել Երեւանի բնակչից մայրաքաղաքում իրականացված ծառահատումների վերաբերյալ: Երեւանի բնակիչը ծառահատումները լուսանկարել է Մարշալ Բաղրամյան պողոտայում, Բայրոնի 1 հասցեում, Անգլիական այգում, Հաղթանակի զբոսայգում:

Նյութը որպես ահազանգ ուղղում ենք Երեւանի քաղաքապետարանին եւ խնդրում տեղեկատվություն տրամադրել՝

Արդյոք Երեւանի քաղաքապետարանը տեղյա՞կ է այս ծառահատումներին,

Օրինակա՞ն են դրանք, թե՝ ոչ:

Եթե անօրինական են, ապա քաղաքապետարանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ: