Թուրքիայում կալանավորվել է պետհեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական ընդդիմադիր Ֆեթուլա Գյուլենի զարմիկը՝ Մուհամեդ Սաիդ Գյուլենը, հայտնում է Անատոլիական գործակալությունը:

Գործակալության տվյալներով, Մուհամեդին կալանավորել են հուլիսի 15-ից 16-ը երկրում կատարված հեղաշրջման փորձի հետաքննման շրջանակում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆեթուլահ Գյուլենի ու նրա համախոհների դեմ դատավարությունը Թուրքիայում նոյեմբերի վերջին է սկսվելու:

Անկարան Վաշինգթոնին պաշտոնական հարցում է ուղարկել՝ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ, որը 1999-ից սկսած մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Եթե արտահանձնումը չկայանա, Գյուլենին հեռակա կդատեն: