Շիրակի մարզի Վահրամաբերդ լճում ջրահեղձված 21-ամյա տղան եղբոր եւ ընկերների հետ է եղել դեպքի ժամանակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը։

«Լող տալ չի իմացել, թելը բռնած մտել է ջուրը, թելը բաց է թողել, խեղդվել է»,- պատմեց գյուղապետը։

Հիշեցնենք, որ 21-ամյա տղան Գյումրի քաղաքի Գարեգին 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Արտակ Պ.-ն է։