Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները, Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանից տրված խուզարկության որոշմամբ, հոկտեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, 47-ամյա Ալեքսանդր Ա.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են 10 մլգ ներարկիչ` 0,1 գ գորշ գույնի թմրանյութի նմանվող հեղուկով, 24 մլգ 1 ներարկիչ` 4 մլգ սպիտակ հեղուկով, 10 մլգ տարողության 1 ներարկիչ` 2,6 մլգ դեղին գույնի հեղուկով, 5 մլգ տարողության 1 ներարկիչ` 1,9 մլգ դեղնակարմրավուն թմրանյութի նմանվող զանգվածով, 0.5 լ տարողության 1 շիշ` լցված 150 գ դեղնավուն պղտոր հեղուկով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ Ալեքսանդր Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերված հեղուկներն ու զանգվածներն ինքն է պատրաստել` ներարկվելու նպատակով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: