Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար նախատեսում է այցելել Ադրբեջանը հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Հուսեյն Ավնի Ղարսլիօղլին։
Այսօր, օգոստոսի 31-ին, այդ մասին հայտնել է ադրբեջանական Trend News-ը: Թյուրքալեզու երկրների ղեկավարները Թուրքիայի նախաձեռնությամբ առաջին անգամ հավաքվել են 1992 թ-ին՝ բոլոր թյուրքալեզու ժողովուրդների միացման եւ միասնական թյուրքական աշխարհաքաղաքական տարածություն ստեղծելու նպատակով։ Այդպիսի 6 երկրներ կան՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղրղստան, Թուրքմենստան, Ղազախստան եւ Ուզբեկստան։




























