Չինացի ամուսիններ Սուն Ցինլինն ու Սուն Լիշին 80 տարվա ամուսնությունից հետո արել են առաջին հարսանեկան լուսանկարը։ 102-ամյա ամուսինն ու 99-ամյա կինն ապրում են Անհոյ նահանգում։ Նրանք ունեն 6 երեխա, 5 թոռ եւ 4 ծոռ, հայտնում է People–ը։
Ամուսինների խոսքով՝ 1936-ին իրենց հարսանեկան արարողությունն աղքատիկ է եղել. բանկետի ժամանակ սեղանին եղել է ուտելիքով երեք ափսե։
Այդ պատճառով տոնական լուսանկարները զույգն արել է հուլիսի 23-ին՝ հարսանիքի 80-ամյակի կապակցությամբ։ Զույգին օգնել են տասնյակ կամավորներ, հայտնում է Daily Mail–ը։






























