Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում պայթյունի հետեւանքով Շիրվանի կենտրոնական քաղաքային հիվանդանոց տեղափոխված վիրավորների թիվը հասել է 20-ի, հայտնում է haqqin.az–ը։

Ըստ տեղեկությունների՝ նրանցից մեկի վիճակը գնահատվում է որպես ծանր:

Ինչպես ավելի վաղ էին հայտնել, հզոր պայթյունը որոտացել է հուլիսի 26-ի ցերեկը «Արազ» գործարանում: Ձեռնարկությունում դեռ լսվում են պայթյուններ: