Բավարիայի վարչապետ Հորսթ Զիհոֆերը հայտարարել է, որ Գերմանիայի տարածքում իսլամիստական ահաբեկչություն կա, հայտնում է Reuters–ը։

Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն անվտանգության հարցերում հանրության մտահոգությունները։

«Իսլամիստական ահաբեկչությունը հասել է Գերմանիա»,– ասել է նա։

Հուլիսի 18-ից Գերմանիայի տարբեր քաղաքներում հարձակումներից 11 մարդ է  զոհվել։