Շվեդական Մալմյո քաղաքի առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Մեկ մարդ տուժել է:

Breaking911-ի հաղորդմամբ՝ տուժածը ոտքի վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել:

Ոստիկանությունը ոչ ոքի թույլ չի տալիս առեւտրի կենտրոն մտնել կամ դուրս գալ այնտեղից: Հրաձիգին դեռեւս չեն հայտնաբերել:

Աղբյուրի համաձայն՝ հրաձգությունը, ամենայն հավանականությամբ, քրեական բնույթ է կրում: