ՌԴ Հյուսիսարեւելյան դաշնային համալսարանի աշխատակիցները Կորեայի բիոտեխնիկական հետազոտությունների ֆոնդի՝ SOAAM–ի գիտնականների հետ համատեղ սկսել են մամոնտի կլոնավորման աշխատանքները։
Ռուս եւ կորեացի գիտնականները 2012–ից աշխատում են «Մամոնտի եւ այլ անհետացած կենդանիների վերածնունդ» նախագծի ուղղությամբ։ Այս պահին նրանք գիտական ստուգումներ են իրականացնում, որոնք անհրաժեշտ են լաբորատոր պայմաններում նախապատմական կենդանիներ աճեցնելու համար, փոխանցում է Informing–ը։
Յակուտիայի ղեկավար Եգոր Բորիսովը նշել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է ստեղծել Մամոնտի համաշխարհային կենտրոն։
Ռուսաստանցի գիտնականները մտադիր են կլոնավորել մամոնտներին եւ հասնել նրան, որ Ռուսաստանի հյուսիսային մասում այդ կենդանիները նորից սկսեն ապրել։





























