Մոսկվայում նախկին քննիչ Սերգեյ Սերգեեւն 8 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել՝ 1 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու համար:

Հետաքննության տվյալներով՝ Սերգեյ Սերգեեւը կոմերցիոն բանկերից մեկին իրավաբանական խորհրդատվություն տրամադրող մոսկովյան փաստաբանից 1 մլն դոլար է պահանջել՝ սպառնալով վարկային հաստատության դեմ «լայնածավալ հետաքննություն սկսել»:

«Գումարը պետք է փոխանցվեր եւ քննիչի ենթակայության տակ գտնվող հաշվին, որը բացվել էր Լատվիայում: 2015 թվականի մայիսին նշված գումարի փոխանցման մասին հայտարարության հաստատումը ստանալու ժամանակ Սերգեեւը ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ բանտարկությունից բացի, նախկին քննիչը զրկվել է արդարադատության մայորի կոչումից, ինչպես նաեւ երեք տարի ժամկետով նրան արգելվել է պաշտոններ զբաղեցնել իրավապահ մարմիններում: