Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում նոր կառուցվող մզկիթի շինհրապարակ է այցելել ու հետեւել է աշխատանքներին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Անկարայի Ուլուսի թաղամասում կառուցվող մզկիթի աշխատանքներին ծանոթանալու ընթացքում շինարարներից մեկի գրպանում ծխախոտի տուփ է նկատել։ Էրդողանը առանց զգուշացնել վերցրել է ծխախոտը եւ զգուշացրել, որ ծխելը վտանգավոր է առողջությանը։




























