Երեւանի Ազատության հրապարակում հորդառատ անձրեւի տակ հանրահավաք է ընթանում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հանրահավաքի մասնակիցների թիվն անհամեմատ քիչ է։ Հանրահավաքը վարում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
Նա ելույթ է ունեցել, մեղադրել Սերժ Սարգսյանի իշխանություններին, նաեւ Ռուսաստանին՝ իր գաղութատիրական քաղաքականության համար։ Խզմալյանը հայտարարեց, թե «Սասնա ծռերը» Ռուսաստանի ռազմագերին են։
Խզմալյանի ելույթը զայրացրեց մի քանի ցուցարարների, մի կին շարքերից սկսեց բղավել։ «Հեռացեք, տիկին, ջուր խմեք», «Հուսով եմ՝ Ձեզ կվճարեն Ձեր ելույթի համար», «ԿԳԲ-ի գործակալ» այսպիսի արտահայտություններով արձագանքեց Խզմալյանը։
Դրանից հետո ռեժիսորը շարունակեց իր ելույթը, այս անգամ մի քանի հոգի սկսեցին վանկարկել. «Հեռացիր», ի պատասխան Խզմալյանը նրանց «ստրուկ» անվանեց եւ հրաժարվեց շարունակել ելույթը։
Այժմ ելույթ է ունենում քաղաքացիական ակտիվիստ ԱՆի Նավասարդյանը։


































