Թուրքիայի խորհրդարանի մասնաշենքերից մեկում օգոստոսի 2–ի կեսօրին հրդեհ է բռնկվել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայում գտնվող Թուրքիայի խորհրդարանում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր են մեկնել մեծ թվով հրշեջ հաշվարկներ։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է այն մասնաշենքում, որտեղ նախկինում գտնվում էին պատգամավորների աշխատասենյակները։