Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 10-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառմանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարության ղեկավարն ուսումնական հաստատության երախտավորներին է հանձնել Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհված մեդալներն ու պատվավոր կոչումները, ինչպես նաեւ պարգեւատրել համալսարանի մի շարք դասախոսների ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրերով։



























