NEWS.am-ը ներկայացնում է Le Figaro ֆրանսիական թերթի խմբագրական հոդվածը (հեղինակ Էթյեն դե Մոնտետի):

40 տարի առաջ արեւելյան քրիստոնյաներին, որոնք ապրում էին կոմունիստական բռնապետության պայմաններում, անվանում էին «Լռության եկեղեցի» տերմինով: Մի անգամ նրա լիդերներից մեկն այցելելով Ֆրանսիա, բողոքել էր իրենց այդպես անվանողների դեմ հայտարարելով. «Այդ դուք եք «լռության եկեղեցին», հենց դուք եք լռում նրա մասին, ինչ մենք այնտեղ զգում ու կրում ենք»:

Հոկտեմբերի 9-ին Հռոմում բացվել է եպիսկոպոսների սինոդ` Մերձավոր Արեւելքի գծով: Եվրոպայի քրիստոնյաների համար իրենց եղբայրները Սիրսիայում եւ Իրաքում, որոշակի իմաստով, պատկանում են «Լռության եկեղեցուն»: Մենք շատ քիչ բան գիտենք նրանց մասին, գիտենք միայն, որ նրանք տառապում են եւ նրանթ թիվը կրճատվում է: Եվ ի՞նչ ենք մենք անում: Ոչինչ, կամ էլ շատ քիչ բան: Մենք նորից լռում ենք: Մերձավոր Արեւելքի գծով եպիսկոպոսների սինոդը կազմակերպվել է, որ բացի մեր աչքերը:

Արեւելքի քրիաստոնյաները բազմաթիվ դժվարություններ ունեն:Նրանց պատմությունը, եկեղեցական նյուանսները, քաղաքական դժվարությունները տարբեր են Թուրքիայում, Սիրիայում ու Լիբանանում: Տեղում ամեն խումբը, ամեն եպիսկոպոս պահպանում է իր յուրահատվությունը: Պառակտվածությունը նրանց թուլացնում է: Վերջին 100 տարվա ընթացքում Թուրքիայում, որտեղ քրիստոնյաները 20 տոկոս էին կազմում, ներկայումս 0,2 տոկոս են կազմում:

Իրավիճակից ելքի բանալին գտնվում է այդ երկրների քաղաքական իշխանությունների ձեռքում:

Այդ սինոդում քննարկվում է նաեւ քրիստոնյաների եղբայրական համակեցության հնարավորությունը, որը պետք է պաշտպանվի այդ երկրների քաղաքական իշխանությունների կողմից: Այդ կապակցությամբ,  Սինոդին մասնակցելու համար Հռոմի Պապը հրավիրել է հրավիրել է նաեւ մահմեդական լիդերների Իրանից եւ Լիբանանից: Շատ մահմեդականներ պատրաստ են նման լավ հարաբերությունների, բայց Մերձավոր Արեւելքի սոցիալ-քաղաքական ենթատեքստը գրեթե չի նպաստում բարի կամք դրսեւորող մարդկանց:  

Այդուհանդերձ, պատմությունը տվել է բարի կամքի օրինակներ. 1860-ին էմիր Ադբ էլ Կադերը, ով ակտիվորեն պայքարում էր Ֆրանսիայի դեմ,  Դամասկոսում զենքը ձեռքին պաշտպանել է 15 հազար քրիստոնյաների, ում մահ էր սպառնում: Ո՞վ այսօր կդառնա էմիր Ադբ էլ Կադեր…: