Չինաստանի բնակչուհին, չկարողանալով աշխատանք գտնել, չարությունից 22 բանկոմատ է ջարդել Սյանյան քաղաքում (Շենսի նահանգ), դրա համար օգտագործելով աղյուս եւ փայտե մահակ, փոխանցում է Sina պորտալը:

Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ հուլիսի 31-ին մի քանի բանկեր դիմում են ներկայացրել՝ հայտնելով, որ անհայտ կինը ջարդել է իրենց բանկոմատները՝ այդ ընթացքում օգտագործելով աղյուս կամ փայտե մահակ: Բոլոր տեսագրություններում երեւում է, որ կինը մոտեցել է բանկոմատին, խփել մի քանի վայրկյան, ապա թաքնվել:

Հետաքննության ընթացքում ոստիկանությանը հաջողվել է օգոստոսի 5-ին ձերբակալել կասկածյալին: Նա Լի ազգանունով կինն էր, որը Ցինյան էր եկել հարեւան Հանսու նահանգից: Նրա խոսքով՝ բաժանվել է ամուսնուց, որից հետո որոշել է Սյանյանում աշխատանք գտնել, բայց չի կարողացել: Այդ ժամանակ որոշել է բարկությունը թափել բանկոմատների վրա: Նրա գործողությունների հետեւանքով պատճառված վնասը բանկերը 87,3 հազար դոլար են գնահատել: