Խորհրդային կառավարության եւ Fiat ըկերության միջեւ 50 տարի առաջ պայմանագիր էր կնքվել, որը սառը պատերազմի տարիներին բացեց երկաթե վարագույրը հազարավոր իտալացիների եւ խորհրդային քաղաքացիների համար, որոնք մեկնում էին Տոլյատի եւ Թուրին գործուղումների: Այստեղ ծնվել են մի քանի սիրո պատմություններ: Իտալական Ansa գործակալությունն անդրադարձել է դրանցից մեկին:
Սիրո պատմություններից մեկը ծնվել էր Դոմենիկո Ուզիլլայի եւ Տատյանա Բոլշակովայայի միջեւ: Տատյանան աշխատում էր Fiat-ի գործարանում: Դոմենիկոն էլեկտրիկ էր աշխատում եւ ժամանել էր Թուրինից: Դոմենիկոյի ծնողները Հարավսլավիայից էին, եւ Դոմենիկոն խորհրդային Հարավսլավիայում էր անցկացրել մանկությունը, ուստի տիրապետում էր ռուսերենին:
Նրանց միջեւ սառույցը շարժվել էր Իտալիայի Հանրապետության օրը՝ հունիսի 2-ին: Դոմենիկոն Տատյանային հրավիրել էր «Ժիգուլի» հյուրանոցում նշել տոնը:
Տատյանան եւ Դոմենիկոն ամուսնացել էին 1972-ին, սակայն ոչ առանց դժվարությունների: Տատյանային հեռացրել էին կոմսոմոլից կապիտալիստական երկրի քաղաքացու հետ ամուսնանալու ցանկության համար: Նրան կանչել էին գործարանի տնօրինություն՝ բացատրություններ ստանալու:
«Ինձ հարցրին, թե ինչու ես ռուս տղայի հետ չեմ հանդիպում: Ես պատասխանեցի, թե ինձ համար ազգությունը նշանակություն չունի, եւ ես նրան սիրում եմ»,- պատմում է նա:
Դոմենիկոն մահացավ 1977-ին ավտովթարից Բրազիլիայում, որտեղ աշխատում էր պայմանագրով: Տատյանան վերադարձավ Իտալիա, որտեղ տարիներ անց նորից ամուսնացավ:





























