Լոնդոնի բնակչուհին դարձել է երկրի ամենատարեց բալետի պարուհին՝ 71 տարեկանում ավարտական քննություններ հանձնելով Royal Academy of Dance պարի դպրոցում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Երբ Դորին Փեշին երեխա է եղել, ծնողները չեն կարողացել վճարել նրա պարի ուսուցումը: Ինժեներ-էլեկտրիկ աշխատող բրիտանուհին 10 տարի առաջ թոշակառու է դարձել եւ այդ ժամանակ որոշել է իրականացնել իր մանկության երազանքը եւ սկսել է բալետով զբաղվել:
Մի քանի տարի պարապելուց հետո Փեշին քննություն է տվել Royal Academy of Dance-ում, եւ նրան հայտնել են, որ դարձել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց բալետի պարուհին: Այժմ կինը պատրաստվում է վերջին երկու ոչ պարտադիր փուլերին՝ պարապելով շաբաթական երեք անգամ ուսուցչի հետ եւ ամեն օր ինքնուրույն:




























