2016 թվականի մայիսին Լոնդոնում բացվեց նուդիստների առաջին ռեստորանը՝ The Bunyadi: Այն շատ հանրահայտ էր. մերկ ընթրիքի գրանցման համար հերթում 50 հազար մարդ կար: Սակայն արդեն սեպտեմբերին այս հաստատությունը փակվելու է՝ չհասցնելով ընդունել բոլոր ցանկացողներին:

Ռեստորանի սեփականատեր Սեբ Լայելը հայտարարել է, որ Լոնդոնի շինությունը հարմար չէ նուդիստների համար ռեստորանի հետագա առաջընթացի համար, քանի որ օդափոխանակություն չունի:

Kedem-ի փոխանցմամբ՝ համապատասխան շինություն է գտնվել միայն Փարիզում, որտեղ եւ նախատեսվում է ազատ տարածություն ստեղծել նրանց համար, ովքեր հոգնել են ժամանակակից կյանքի պայմանականություններից եւ նախընտրում են ճաշել au natural ոճով: