Մինչեւ 2018 թվականն աշխարհի ամենաչոր եւ շոգ քաղաքներից մեկում՝ Դուբայում (ԱՄԷ) նախատեսում են աշխարհի առաջին հյուրանոցը կառուցել՝ սեփական անձրեւոտ անտառով: Էսքիզներից դատելով՝ դա բավական լայնատարած արհեստական ջունգլի կինի՝ շուրջ 5 մերտ բարձրությամբ ծառերով:

Ըստ The Daily Mail-ի՝ Rosemont Hotel & Residences հինգաստղանի հյուրանոցի նախագիծը մշակել է ZAS Architects ընկերությունը: Այն 300 մլն դոլար է գնահատվում: Հյուրանոցը 47 հարկանի աշտարակ կլինի:

Լողափով եւ լողավազաններով արեւադարձային անտառը ստեղծելու են հինգերորդ հարկի մակարդակով՝ հատուկ հարթակի վրա:

Ռոսբալտի փոխանցմամբ՝ 12 հազար ք.մ. տարածք զբաղեցնող հյուրանոցը 450 համար եւ 280 մասնավոր բնակարան կունենա, համաժողովների սրահներ, ռեստորաններ, խանութներ, հսկայական ակվարիում, երեխաների համար նախատեսված ժամանցի սրահ եւ այլն: