Ամերիկյան 90-ամյա մեդիամագնատ, Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների առանձնատունը վաճառվել է 100 մլն դոլարով:

The Los Angeles Times-ի տվյալներով՝ տունն ու հարեւանությամբ գտնվող հողատարածքը գնել է 33-ամյա Դարեն Մետրոպուլոսը՝ Metropoulos & Co ներդրումային ընկերության համասեփականատեր Դին Մետրոպուլոսի որդին: Գործարարը մոտակայքում է բնակվում եւ ծրագրում է ապագայում միավորել հողատարածքները: Պայմանագրով Playboy-ի հիմնադրին թույլատրվել է մինչեւ կյանքի վերջն առանձնատանը մնալ:

Ըստ Lenta-ի՝ երկհարկանի Playboy Mansion առանձնատունը կառուցվել է 1927 թվականին: Կալվածքի մակերեսը 25 հազար քառակուսի մետր է: Տարածքում թենիսի, բասկետբոլի մարզադաշտեր կան, մրգատու այգի, մի քանի լողավազան եւ կենդանաբանական այգի:

Հյու Հեֆները Playboy-ը հիմնադրել է 1953 թվականին: