Օգոստոսի 20-ին չինական Հուան նահանգի Չժանցզյացզեի ազգային պարկում կբացվի աշխարհի ամենաերկար եւ բարձր ապակե կամուրջը, հայտնում է Informing-ը:
Շինությունը, որը բաղկացած է 99 եռաշերտ թափանցիկ ապակե պանելներից, կանցնի կիրճի վրայով մոտ 300 մ բարձրության վրա եւ կմիացնի երկու ժայռ:
Հայտնի է, որ կամրջի երկարությունը` 430, իսկ լայնությունը 6 մ կկազմի: Ըստ էության, նոր կամուրջը զվարճալի համալիր կդառնա, որն օրական մինչեւ 8 հազար մարդու կգրավի, որոնք կցանկանան հիանալ սքանչելի տեսարաններով: Այդ զվարճանքի կազմակերպիչների խոսքով, կամրջին ոտք դնելու համար անհրաժեշտ կլինի այցից մեկ օր առաջ տոմս պատվիրել:
Նշենք, որ կամրջի հիմնական կառույցի շինարարությունն ավարտվել է անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ շինության ամրության ցուցադրության համար հուլիսին շոու է կազմակերպվել, երբ կամրջով անցել է 2 տ կշռող բեռնատար:
Իմիջիայլոց, Չժանցզյացզեի պարկը հայտնի է լեռնագագաթների բացառիկ տեսարաններով: Այդ արգելոցի բնապատկերները «Ավատար» ֆիլմում թռչող ժայռերի նախատիպն են դարձել: 1992-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն պարկը Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ է ճանաչել:





























