Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները փակուղի են մտնել հակամարտող երկու կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի մեղքով: Հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ ղարաբաղյան խնդրի լուծման գործում Հայաստանը պետք է վերադառնա բանակցությունների զրոյական կետին:

Ադիբեկյանի համոզմամբ, հակամարտության կարգավորման գործում երկու կողմներն էլ պետք է փոխզիջումների գնան:

«Մենք պետք է անցնենք փոխզիջման մեր ճանապարհը, Ադրբեջանն` իրենը»,-նշեց սոցիոլոգը, հավելելով, սակայն, որ ինքը դեմ չէ նաեւ ստատուս քվոյի պահպանմանը: