Վենեսուեալայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարլոս Բերիզբեյտան երկրի նախագահ Նիկոլաս Նադուրոյին մեղադրել է 400 հազար դոլար ծախսելու մեջ, որն ուղղվել է Ֆիդել Կաստրոյի հոբելյանը նշելուն, հաղորդում է The Independent-ը:

Տոնակատարություններին մասնակցելու համար Մադուրոն իր հետ վերցրել է արտիստների խմբի, որոնք ելույթ են ունեցել Կուբայի առաջնորդի առջեւ:

Կուբա մեկնելու համար օգտագործվել է նախագահական օդանավը, որի շահագործման ծախսերը կազմում է ժամում 25 հազար դոլար: Այսպիսով, 4-ժամյա թռիչքը գանձարանի վրա 100 հազար դոլար է արժեցել: Եվս 185 հազար դոլար ծախսվել է մնալու եւ սննդի վրա: